Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ոչ մի արտառոց բան տեղի չի՞ ունեցել

Ոչ մի արտառոց բան տեղի չի՞ ունեցել
19.09.2013 | 14:15

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած «Երկխոսություն ԵՄ-ի հետ. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Մաքսային միության մեջ մտնելու ՀՀ իշխանությունների կայացրած որոշմանը, ասաց, որ ՀՀ-ն հիմնավորել է իր արտաքին քաղաքականության բազմավեկտոր լինելը, իր կենսական նշանակության խնդիրներում ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, տարածաշրջանի երկրների դերը:

«Մենք ունենք մեր անվտանգությանը նետված սպառնալիքներ և այդ անվտանգությունն ավելացնելու անհրաժեշտություն, դրա համար էլ ՌԴ-ի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է եղել»,- ասաց Արտակ Զաքարյանը: Նա նաև նշեց, որ իրենք շարունակելու են համագործակցությունը ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակներում, կարևորեց ԵՄ-ի դերը մեր օրենսդրության, կրթական, իրավական համակարգի բարեփոխումների գործում:
Ըստ Ա. Զաքարյանի՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Նա անլուրջ համարեց այն խոսակցությունները, որ իշխանություններն ասում են մի բան, անում մեկ այլ բան: Ստեղծված իրավիճակը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, նոր չէ: Նա կարծում է, որ եվրոպացի գործընկերների հետ պետք է շարունակեն գտնել շփման, համագործակցության եզրեր:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ